ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը վերջին տարիներին շուրջ 400 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է վաճառել։ Տեղեկությունը հայտնում է Guardian-ը՝ հղում անելով «Պանդորայի փաստաթղթերին»:
«Փաստաթղթերը ... ցույց են տալիս, որ Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքը վերջին տարիներին մոտ 400 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է վաճառել», - գրում է պարբերականը: Դրանցից մեկը վաճառվել է բրիտանական թագին»։
Ավելի վաղ հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամներից մեկի կողմից, «Պանդորայի փաստաթղթեր» է հրապարակել համաշխարհային մի շարք առաջնորդների՝ օֆշորային սխեմաներին մասնակցության մասին: Դրանում ընդգրկված են ավելի քան 35 գործող ու նախկին քաղաքական գործիչներ, ինչպես նաև շուրջ 100 երկրների 400 պաշտոնյաներ:
Կոնսորցիումը ավելի վաղ այդ հետաքննությունը ֆինանսական գաղտնիքների ամենախոշոր բացահայտում էր անվանել։ Նշվում է, որ փաստաթղթերում առկա են 117 երկրներից ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ ու արտահոսքի հետևանքով ավելի քան 11,9 միլիոն ֆայլերից ստացված տվյալներ: