«Ականների խտությունն ավելանում է». Փաշինյանը հանդիպել է Լիտվայի հայ համայնքի հետ

Նիկոլ Փաշինյնաը Լիտվայում
Հիմա, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեզ պետք է ուժերի գերլարում՝ խնդիրները լուծելու համար, և դրա գագաթնակետը նա ձևակերպում է որպես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է։ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
«Մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք: Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաև Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն և դա շատ կարևոր է:

Հիմա, ըստ Փաշինյանի, մեզ պետք է ուժերի գերլարում՝ խնդիրները լուծելու համար, և դրա գագաթնակետը նա ձևակերպում է որպես խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական:
Ինգրիդա Շիմոնիտեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լիտվա
Հիշեցնենք, որ այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: