Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ջրի երես դուրս եկել

Մասնագետների խոսքով` ամռանը գրանցված երաշտը լուրջ էկոլոգիական խնդիրներ է առաջացրել Վանա լճում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ի հայտ եկել։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը` վկայակոչելով Թուրքիայի Ադիլջևազի շրջանի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլին։
Ըստ նրա` Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում ի հայտ եկած շինությունը շուրջ 1 դար առաջվա ձկնորսական կառամատույց է։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսին են հայտնվել, քանի որ լճի մակարդակը վերջին շրջանում շուրջ 1․5 մետրով նվազել է։
Վանա լճի հատակում հայտնաբերված ամրոցը հիացրել է հնագետներին
Ըստ այդ երկրի մասնագետների` ամռանը գրանցված երաշտը լուրջ էկոլոգիական խնդիրներ է առաջացրել Վանա լճում:
«Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան». բրիտանական պարբերականը գրել է Վանա լճի ու հայերի մասին