Վայոց Ձորի մարզում ծառից կախված դիակ է հայտնաբերվել

Ոստիկաններ
Ոստիկանները պարզել են մահացած տղամարդու ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզում` Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում, այսօր ծառից կախված դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Եղեգնաձորի բաժինը ժամը 09։30-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնին հայտնել է, որ դիակն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված դին իջեցրել են և մոտեցրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։
Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 55-ամյա Բալաբեկ Խ.-ն էր։
Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել