ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։