ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը չի բացառել, որ շուտով կարող է ղեկավարել Թուրքիայի ազգային հավաքականը: Մասնագետն այդ մասին պատմել է լեհական Hejt Park ծրագրին։
Չերչեսովի խոսքով՝ վերջերս ինքը բանակցություններ է վարել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ։
«Նրանք էին ինձ զանգել և շատ զարմացած էին, որ ես գիտեմ թուրք ֆուտբոլիստներին։ Բայց ես և՛ ֆրանսիացիներին գիտեմ, և՛ իսպանացիներին, և՛ նորվեգացիներին։ Բոլորին գիտեմ. մասնագիտությունս է այդպիսին», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչից հետո Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել էր խզել Չերչեսովի և նրա մարզչական շտաբի հետ պայմանագիրը:
Ռուսաստանի հավաքականը չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ Եվրոպայի առաջնությունում ՝ B խմբում զբաղեցնելով վերջին տեղը: Թիմը հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին (1:0), պարտվեց բելգիացիներին (0:3) և դանիացիներին (1: 4):