Հայաստանից՝ քիչ հավանական է․ Սաակաշվիլին կարող էր Վրաստան մուտք գործել Թուրքիայից

Երկրի պետական սահմանը ապօրինի հատելու համար Վրաստանի երրորդ նախագահին արդեն մեղադրանք է առաջադրվել, այս հոդվածով նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր երկիր մուտք գործել Թուրքիայով, Sputnik Վրաստանին տված հարցազրույցում պատմել է հատուկ ծառայությունների գործունեության հասարակական վերահսկողության վրացական կենտրոնի նախագահ Բեսիկ Ալադաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի արվարձաններից մեկում, ուրբաթ երեկոյան։ Նա ապօրինաբար հատել է երկրի սահմանը և Ուկրաինայից Վրաստան է ժամանել շաբաթ օրը անցկացվող տեղական ընտրություններից առաջ։ Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք քրեական գործերով, որոնցից երկուսով նրա նկատմամբ հեռակա դատավճիռ է կայացվել, մյուս գործերը դատական վարույթում են։
«Վրաստան կարելի է մտնել երեք ճանապարհով․ օդով, ծովով և ցամաքով։ Եթե հաշվի առնենք, որ Սաակաշվիլին անօրինական է հատել սահմանը, ես ենթադրում եմ, որ նա կարող էր երկիր մտնել Թուրքիայով»,-ասել է Ալադաշվիլին։
ՌԱԴԻՈ
«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ
Փորձագետի կարծիքով՝ Սաակաշվիլին Ուկրաինայից Թուրքիա է ժամանել, այնտեղից էլ ցամաքային սահմանով տեղափոխվել Վրաստան։ Ինչպես նշում է Ալադաշվիլին, վրաց-թուրքական ցամաքային սահմանի ապօրինի հատման արդյունքում բազմիցս մարդիկ են ձերբակալվել, և դա վկայում է այն մասին, որ սահմանագիծն ամբողջությամբ չի վերահսկվում: Խիստ հավանական է, որ նախկին նախագահն այդ մասին գիտեր, կարծում է նա։
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի Վրաստան մտնելու հավանականությանը Հայաստանից կամ Ադրբեջանից, փորձագետը կարծում է, որ դա քիչ է հավանական, քանի որ այդ երկրներում բնակչության կեսից ավելի ճանաչում է Վրաստանի երրորդ նախագահին, և դա ավելի ռիսկային կլիներ նրա համար։
«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուց
«Չնայած, այս ամենը միայն ենթադրություններ են, և ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հայտնի կդառնա»,-եզրափակել է Ալադաշվիլին։