Հայաստանի 6-րդ ոսկին. ծանրամարտիկ Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ

Մարգարիտա Առաքելյանը հրում վարժությունում բարձրացրեց 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) ոսկե մեդալը նվաճեց։
Առաքելյանը պոկման ժամանակ 86 կգ-ով 5-րդն էր, բայց հրում վարժությունում նա բարձրացրեց 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել նաև Լիանա Գյուրջյանը:
Սա 6-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանն (81 կգ) ու Լիանա Գյուրջյանը: