ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթանակ է տոնել Champions Chess Tour–ի եզրափակիչ փուլի 7-րդ տուրում:
Արնոյանին 3 պարտիա պետք եկավ, որպեսզի հաղթի ԱՄՆ-ի առաջատար գրոսմայստերներից մեկին՝ Ուեսլի Սոյին։ Հայ շախմատիստն առաջին 2 պարտիան ավարտեց հաղթանակով, երրորդում ոչ ոքի գրանցվեց։
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում անցկացվում է չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ–բրեյքում։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: