Արդարադատության նախարարն ինքն իրեն 4 է նշանակել

Կարեն Անդրեասյանը պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի բալ կգնահատեր իր արդար դատելու ունակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ինքն իրեն 5 բալանոց համակարգով 4 է գնահատել։
«Ես կարծում եմ` 5 չկա։ Ոչ ոք իդեալական չէ, և բոլորս էլ ունենք որոշակի սուբյեկտիվ դրսևորումներ։ Բայց ես ինձ 4 բալ կնշանակեի իմ արդար դատելու կարողության մեջ», – ասել է նա` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան կգնահատեր նախարարն իր արդար դատելու ունակությունը։
Ի՞նչ են քննարկել Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը
Արդարադատության նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ տեղի է ունեցել այսօր ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովի ընթացքում։