ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերացրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչման բոլոր խոչընդոտները, մնացել են միայն վարչական բնույթի որոշ ընթացակարգեր։ Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման և առաջխաղացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին ընդունվեց։ Այսօրվա դրությամբ մենք որևէ հարց չունենք։ Հիմա ԱՀԿ-ի հարթակում պատվաստանյութի գրանցմամբ զբաղվող ընկերությունը պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրի, լրացուցիչ թղթեր տրամադրի։ Վարչական ընթացակարգ է։ Այսօրվա դրությամբ բոլոր արգելքները հանվել են։ Հետագա աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չենք տեսնում։ Դա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից», - նշել է Մուրաշկոն։
Հիշեցնենք, որ ռուսական պատվաստանյութը կիրառում են 70 պետությունում, իսկ «Սպուտնիկ V»-ին հավանություն տված բոլոր երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 4 միլիարդ մարդ` Երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը։