Վրաստանում ձերբակալել են Միխեիլ Սահակաշվիլիին

Միխեիլ Սաակաշվիլի. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին այսօր ձերբակալել են Վրաստանում։ Տեղեկությունը հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է, նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ», - ասել է վարչապետը:
«Որտեղ այդ պարոնն է, այնտեղ կրկես է»․ Պեսկովը պատասխանել է Սահակաշվիլիի մասին հարցին
Նրա խոսքով ՝ իրավապահները բարձր մակարդակով էր անցկացրել ձերբակալման գործընթացը:
«Մեր իրավապահները նախնական տեղեկատվություն են ունեցել նրա տեղաշարժի մասին` Ուկրաինայից դեպի Վրաստան», - նշել է Ղարիբաշվիլին:
Նա չի հստակեցրել, թե որտեղ են ձերբակալել Սահակաշվիլին։ և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
Այսօր առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով հայտարարել է, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Ընդ որում՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։
Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։