Ծանրամարտիկ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 165 կգ , իսկ հրում վարժությունում`195 կգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանի հաղթանակով։ Նա երկամարտում ցույց տվեց 360 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 165 կգ և գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղը գրաված վրացի Ռևազ Դավիթաձեի արդյունքն է 163 կգ։ Հաջորդ երկու փորձերում Կարեն Ավագյանը չկարողացավ բարձրացնել 170 կգ-ն։
Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը
Հրում վարժությունում Կարեն Ավագյանը ցույց տվեց 195 կգ և դարձյալ գրավեց առաջին տեղը։ Ռևազ Դավիթաձեն բարձրացրեց 193 կգ։ Նա երկամարտում 356 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Նիկիտա Խրուլևը՝ 346 կգ (155+191)։
Սա 6-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)։