ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Վահրամ Ավագ քահանա Մելիքյանն այսօրվանից դադարեցնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները։ Նա այդ մասին գրել է Facebook-ում։
«Շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները և ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում»,– գրել է նա` պատրաստակամություն հայտնելով շարունակել օգտակար լինել հոգևոր կյանքի լուսաբանման հարցերում։
Տեր Վահրամը նաև հայտնում է, որ տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնում իրեն փոխարինելու է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսայի քահանա Արթենյան
© Sputnik / Asatur Yesayants