Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

Սահակաշվիլին տեղեկացրել է, որ ձերբակալման ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինքն էլ դիմադրություն ցույց չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո հացադուլ է հայտարարում, նա համաձայն չէ մեղադրանքների հետ ու իրեն քաղաքական բանտարկյալ է համարում, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադարձել
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին տեղեկացրել է, որ ձերբակալման ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինքն էլ դիմադրություն ցույց չի տվել։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Սահակաշվիլին ձերբակալված է։
Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, դրանցից 2-ով նա հեռակա դատապարտվել է բանտարկության։