Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է պատգամավորների ու փորձագետների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է պատգամավորների ու փորձագետների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա ու հետագա մարտավարությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա ու հետագա մարտավարությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվել է հետագա ռազմավարությունը։
1 / 4

Գեղամ Նազարյան

2 / 4

Արթուր Ղազինյան

3 / 4

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը

4 / 4

Արամ Վարդևանյան

Հիշեցնենք, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը 8-րդ գումարման խորհրդարանում 29 մանդատ ունի։ ԱԺ փոխնախագահ, խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ չէր բացառել փողոցային բողոքի ակցիաների վերսկսումը:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը նոր փաստաբան ունի
Կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան