ՊԲ նախկին հրամանատարը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական է նշանակվել

Միքայել Արզումանյան
Միքայել Արզումանյանն առանց պաշտոնի երկար չմնաց. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը hրամանագիր է ստորագրել, որով Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Հարությունյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր։
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին` պատերազմի օրերին, Արզումանյանը նշանակվել էր ՊԲ հրամանատար։ Այդ օրերին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր, և Արզումանյանը նրան փոխարինեց։
Այս տարվա սեպտեմբերի 11-ին նա պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։