Փաշինյանը շնորհավորել է Չինաստանին կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ-ի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Չինաստանում մեկնարկել է AirShow China 2021 ցուցահանդեսը
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար, իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը»,–նշել է Փաշինյանը։
Բարձր ենք գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները. նախագահը այցելել է ՉԺՀ–ի դեսպանատուն
Նա վստահաբար արձանագրել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել հայ–չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների։Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»,–նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:
«Չպետք է թույլ տանք». Արևմուտքը փորձել է խաբել Ռուսաստանին ու Չինաստանին
Նշենք, որ այսօր`ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Հայաստանում Չինաստանի դեսպանություն և շնորհավորել Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: