Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադարձել

Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահը կոչով դիմել է քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Վրաստանի տարածքում։ Նա այդ մասին հայտնել է Facebook-ի իր էջում։
«Բարի լույս Վրաստան։ Ութ տարի անց` արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Նախկին նախագահը նաև տեսանյութ է հրապարակել, որում երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:
«Քվեարկում ենք ՄԱՇ–ի օգտին և ոչ մի դեպքում ձայն չենք տալիս ո՛չ Իվանիշվիլիին, ո՛չ Գախարիային», - ասել է նա՝ քաղաքացիներին կոչ անելով հոկտեմբերի 3-ին դուրս գալ բողոքի ակցիայի և փակել Ազատության հրապարակն ու Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան:
Նա նաև նշել է, որ այսօր իրականություն է դարձել հայրենիք վերադառնալու իր երազանքը։
Սաակաշվիլիի վերադարձի լուրը պաշտոնապես չի հաստատվել։
Աթենքում ծեծել են Միխեիլ Սաակաշվիլիին. տեսանյութ
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարված, նա անցնում է մի քանի քրեական գործով։
«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուց