Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Լիանա Գյուրջյան
Սա 5-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականին համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:
Գյլուրջյանը երկամարտում գրանցեց 216 կգ (95+121) արդյունք: Նա 3 կգ-ով գերազանցեց թուրք Սարա Յենիգունին:
Սա 5-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ):
Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը