ՀՀ–ն բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը. Միրզոյան

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է եղել նաև Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության թեման։ Տեղեկություննայսօր հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը հուսով է` Երևան–Պրահա ուղիղ ավիաչվերթը իրականություն կդառնա մոտ ապագայում
«Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը, այն է` աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանն ու հակամարտության երկարատև, կայուն լուծման փնտրտուքին»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտնեց, որ Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին։
Արարատ Միրզոյանը գերիների թեմայով խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ինչպես արդեն հայտնել էինք հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Հայաստանում է եկել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: