ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Արշակ Կարապետյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
© Photo : official site of MoD of RA
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր: