Հայաստանի շախմատի հավաքականը չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Ուկրաինայի թիմին շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակիչում:
Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում հայ շախմատիստուհիները զիջեցինխոշոր հաշվով՝ 0,5: 3,5: Այս զույգի հաղթողը որոշվեց լրացուցիչ բլից-խաղում, որում նույնպես ուժեղ գտնվեցին ուկրաինուհիները:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 3:1 հաշվով: Աշխարհի թիմային առաջնության կանոններով փլեյ-օֆֆում թիմերը պետք է անցկացնեն երկու հանդիպում: Ոչ–ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում:
«Ալաշկերտը» 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց պարտվեց
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն թիմերը, որոնք բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում` 6-ական հավաքական: Հայաստանը փլեյ-օֆֆ է դուրս եկել A խմբից, որտեղ խաղում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Հնդկաստանը և Ադրբեջանը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: