Հայաստանի հավաքականի հարձակվողի գոլը կարող է լավագույնը ճանաչվել

Հայկական ակումբը սեպտեմբերի 30-ին երկրորդ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի «Ալաշկերտի» երկրորդ գոլը, որի հեղինակը հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն էր, կարող է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն գոլը ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այդ գոլի օգտին հնարավոր է քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք` Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Ալաշկերտը» երեկ սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ «ՀԻԿ» թիմին։
Ալեքսանդր Գլիշիչն աչքի ընկավ 90+3-րդ րոպեին։
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի