ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատրաստվում է առաջիկա շաբաթներին այցելել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահը մասնակցելու է Արցախի գրավյալ Վարանդայում (Ֆիզուլի) նորակառույց օդանավակայանի բացմանը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նրա խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ Էրդողանը կրկին ակնարկել է Ադրբեջան իր առաջիկա այցի մասին` հույս հայտնելով, որ շուտով հանդիպում կունենա իր «ադրբեջանցի եղբայրների» հետ: