Բրիտանացի գիտնականները դինոզավրերի երկու նոր տեսակ են հայտնաբերել

Դինոզավրի ոսկորներ
Գտնված գանգերը պատկանում են նախկինում անհայտ տեսոպոդ դինոզավրերի սպինոզավրիդների ընտանիքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Բրիտանացի գիտնականները Անգլիայի ափերի մոտ` Ուայթ կղզում, խոշոր մսակեր դինոզավրերի գանգեր են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Scientific Reports» ամսագրում։
Սաութհեմփթոնի համալսարանի մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պատկանում են նախկինում անհայտ տեսոպոդ դինոզավրերի սպինոզավրիդների ընտանիքին, որոնցից ամենահայտնին՝ սպինոզավրը, 15 մետր հասակ ուներ:
Հնագետները բացահայտել են 3200 տարեկան խորհրդավոր արձանիկների նշանակությունը
«Գտնված գանգերը տարբերվում են ոչ միայն նախկինում հայտնաբերվածներից, այլ նաև միմյանցից, ինչը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիայում սպինոզավրիդների զգալի բազմազանությունն ավելի շատ է եղել, քան կարծում էին», - ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Քրիս Բարքերը:
Նոր տեսակների տարբերակիչ առանձնահատկությունը առաջ ձգված գանգերն են: Գիտնականները կարծում են, որ գանգի այս ձևը օգնել է կենդանիներին որսալ ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում:
Հնագետները պնդում են, որ գտել են տրոյական ձիու մասերը