Արտաշատ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Կարեն Բենիամինյանը
Բենիամինյանը վստահեցրել է, որ շարունակելու է ողջ ներուժը ծառայեցնել Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արտաշատհամայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում` հավելելով, որ իր գործունեությունը շարունակելու է այլ աշխատանքում:
«Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր, լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ»,–գրել է նա:
Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի
Բենիամինյանը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:
Նա վստահեցրել է, որ շարունակելու է ողջ ներուժը ծառայեցնել Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը: