Վարանդայում ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Փրկարարներ
Փրկարարական ջոկատները զինադադարից հետո հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները զինադադարից հետո հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ