Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նոր չեմպիոն ու փոխչեմպիոն ունի

Sputnik
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալները։
Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք:
Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը
Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։
Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։