Թեհրանը չի հանդուրժի Իսրայելի գործունեությունը իր սահմաններին. Իրանը՝ Ադրբեջանին

Իրանի արտգործնախարարը Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ անդրադարձել է երկրի հյուսիսում իրանցի վարորդների ձերբակալություններին և վարժանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն իր սահմաններին։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ՝ ընդունելով Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերը, հաղորդում է Իրանի ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել իրանցի երկու վարորդների ձերբակալության կապակցությամբ:
Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները․ դեսպան
Աբդոլլահյանը նաև իր տարածքում զորավարժությունների անցկացումն անվանել է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունք:

«Իրանը չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործողություններն իր ազգային անվտանգության դեմ և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի», - ասել է Աբդոլլահիյանը:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Ադրբեջանի հետ Իսրայելի փոխազդեցության մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է, որ Իսրայելը վնասում է իր հետ համագործակցող երկրներին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Անադոլուին տված հարցազրույցում իր վրդովմունքն էր հայտնել սահմանին իրանական զորավարժություններից` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չեն իրականացվել, երբ սահմանի այն կողմում գտնվող տարածքները վերահսկվում էին հայկական ԶՈւ կողմից:
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին
Ի պատասխան ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունները երկրի ինքնիշխան իրավունքն են: Նա միաժամանակ հիշեցրել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին: