Մինչև 2023 թվականը ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսության միասնական չափանիշներ կկազմեն

Տրակտոր
Միասնական չափանիշները թույլ կտան ազատ առևտուր անել ԵԱՏՄ–ի ներսում, ինչպես նաև արտահանել երրորդ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրները մինչև 2023 թվականը օրգանական գյուղատնտեսության միասնական ստանդարտներ կկազմեն: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նվիրված կլոր սեղանից հետո։
Նա պարզաբանել է, որ Ղրղզստանը, Ռուսաստանն ու Բելառուսը կիրառում են ԱՊՀ տարածքում մշակված չափանիշները, իսկ Հայաստանն ու Ղազախստանը` սեփական չափանիշները։
«Պետք է միասնականացնել այդ կանոնները, այդ թվում քննարկել ՄԱԿ- ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Codex Alimentarius–ի («Սննդամթերքի օրենսգիրք») պահանջները»,- նշել է Քամալյանը:
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Ռուսլան Բեկետաևին. ԵԱՏՄ–ին վերաբերող հարցեր են քննարկվել
Դա թույլ կտա ոչ միայն ազատ առևտուր անել ԵԱՏՄ–ի ներսում, այլև արտահանել երրորդ երկրներ։
Նախարարը նշել է, որ ամեն տարի աշխարհում օրգանական արտադրանքի արտադրության ծավալը կազմում է մոտ 150 մլրդ եվրո, ԵԱՏՄ երկրներն արտադրում են այդ ծավալի ընդամենը 0.1%-ը:
ԵԱՏՀ–ի տվյալներով՝ ԵԱՏՄ-ում «օրգանիկայի» ամենամեծ բացարձակ ծավալն արտադրում է Ռուսաստանը, իսկ տոկոսային հարաբերությամբ (ընդհանուր Պարենային արտադրության նկատմամբ)՝ Հայաստանն ու Ղազախստանը: