Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին. Արխիվային լուսանկար
ՀՀ–ում Իրանի դեսպանը նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Իրանի հյուսիսային սահմանին ընթացող զորավարժությունները նպատակ ունեն պահպանել տարածաշրջանային կայունությունը և հարգել միջազգային սահմանները: Այս մասին հայտարարություն է արել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը:
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկել են Պապիկյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը
Պաշտոնյաները նշել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը և դիտարկել են գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների ավելացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակը: Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի և «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ընթացքի մասին:
«Ինչու չէին անում, երբ այնտեղ հայերն էին ապրում». Ալիևը` Իրանի զորավարժությունների մասին
Հարկ է նշել, որ Միրզոյան-Զոհուրի հանդիպման մասին հայկական կողմի հաղորդագրության մեջ զորավարժությունների վերաբերյալ դեսպանի հայտարարությունները նշված չեն եղել։
Նշենք, որ իրանական բանակը ցամաքային ուժերի խոշոր զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, մասնավորապես` Ադրբեջանին սահմանակից տարածքներում: