ՌԱԴԻՈ

Իրանի սահմանից մեկ արկի հեռավորությամբ Բաքուն, կամ Իրանի և Ադրբեջանի լարվածությունը կսրվի՞

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանից և Ադրբեջանից հնչող երկուստեք սուր հայտարարություններին, որոնք վերաբերում են Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով նախատեսված զորավարժություններին։
Sputnik
Ադրբեջանի և Իրանի միջև ընդհանուր լարվածությունը պայմանավորված է Գորիս–Կապան ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններով, երբ ստուգվում, ապա հարկվում էին իրանական մեքենաները, իսկ հետո բանը հասավ նրան, որ վարորդներից երկուսին ադրբեջանցիները ձերբակալեցին։ Այդ ամենի պատճառով վարկաբեկում է նաև Իրանը, որի քաղաքացիներին ձերբակալում է շիադավան, փոքրիկԱդրբեջանը։ Մեկնաբանելով իրանա–ադրբեջանական վերջին լարումը` Sputnik Արմենիայի հետ եթերում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Դատելով իրանական կողմի արձագանքներից` այդ ամենն ի սկզբանե իրանցիների համար եղել է անսպասելի, իսկ հետագա ընթացքը` անկանխատեսելի։ Իրանցի վարորդների անհապաղ ազատման պահանջով արդեն իսկ հանես է եկել Իրանի ԱԳՆ–ն, սակայն մինչ այս պահը որևէ արդյունք չկա»,– նշեց իրանագետը։
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին
Տոնոյանի դիտարկմամբ` Իրանում հասկացել են, որ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան և նրան դրդում է նման քայլեր։ Թեև որոշ չափով կա նաև իսրայելական գործոնը, որովհետև նույն մեթոդաբանությամբ, ինչպես Իրանն է կարողանում խնդիրներ ստեղծել Իսրայելի համար նրա սահմաններից դուրս, նույն կերպ Իսրայելն է Իրանի համար խնդիրներ հարուցում` ներքաշելով դրա մեջ Իրանի սահմանակից երկրին։
«Կարծում եմ` Իրանն ավելի է մեծացնելու ճնշումն Ադրբեջանի վրա։ Ընդ որում` Իրանի սահմանամերձ զորավարժությունները շարունակվում են` ներառելով զինուժի նոր կուտակումների գործընթաց։ Դրան զուգահեռ փոխվում է նաև Ադրբեջանին ուղղված հռետորաբանությունը։ Եթե նախկինում ձևակերպումները չէին անցնում մետաֆորիկ համեմատություններից այն կողմ, ապա երեկ խորհրդարանի պատգամավորներից մեկն արդեն խոսեց Իրանի սահմանիցընդամենըմեկարկիհեռավորությանվրագտնվողԲաքվի մասին։ Նախադրյալները ցույց են տալիս, որ Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունն ավելի կսրվի»,– նշեց իրանագետը։

Իրանագետի տեղեկացմամբ` տարբեր փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ ու պետական ինստիտուտների մասնագետներ խոսում են այն մասին, որ պետք է գնահատել, թե ինչպիսի սխալ է թույլ տվել Իրանը, որ Ադրբեջանը ցուցաբերում է նման սանձարձակ պահվածք և մշակել Ադրբեջանին պատժելու գործողություններիծրագիր։

Նշենք, որ իրանական բանակը ցամաքային ուժերի խոշոր զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, մասնավորապես` Ադրբեջանին սահմանակից տարածքներում:
Մեր պետական կառույցների հանգստությունից չի երևում, որ տարածաշրջանում տագնապ կա. Բալասանյան
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել է երեխայի պահվածքի հետ: