ՀՀ ԱԺ–ում ո՞ւմ հետ է հանդիպել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Սերգեյ Կոպիրկին
Ավելի վաղ դիվանագետը հանդիպել էր ԱԺ նախագահի հետ, հանդիպում է նախատեսված նաև Իշխան Սաղաթելյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ Ազգային ժողով է այցելել փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ արարողակարգային հանդիպման շրջանակում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՌԴ դեսպանությունից։
«Արարողակարգային այցերի շրջանակում դեսպանը վերջերս հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իսկ հոկտեմբերի 1-ին հանդիպում է նախատեսված փոխնախագահ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի (ընդդիմադիր «Հայաստան» խմբակցություն. խմբ) հետ», – ասացին դիվանագիտական ներկայացուցչությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՌԴ դեսպանն այսօր եղել է Հայաստանի խորհրդարանում, բայց չի պատասխանել լրագրողների հարցերին:
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին