Հայաստան կժամանի Չեխիայի արտգործնախարարը

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկ
Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետը, նախագահն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի մամուլի համար համատեղ հայտարարություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։