Գորիս-Տաթև ճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան վիրավորներ

Սյունիք
«Սատանի կամուրջից» մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը։ Վիրավորները 25 և 26 տարեկան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին` «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում մեքենան ընկել է ձորը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր, ժամը 15:38-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 200 մ գլորվել և հայտնվել ձորում:

Փրկարարները վարորդին, ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 200 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։