Գազը գնել առանց մենաշնորհների․ ԵԱՏՄ-ում փորձարկել են նոր բորսայական աճուրդները

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2022 թ․-ին: Մինչ այդ կփորձարկեն ընդհանուր կանոններով առուվաճառքի մեխանիզմները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում գազի բորսային աճուրդները փորձարկվել են Սանկտ Պետերբուրգի ֆինանսական հարթակներից մեկում: Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան հեռուստակամուրջի ժամանակ։
Մինչև 2023 թվականը ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսության միասնական չափանիշներ կկազմեն
Այժմ Եվրասիական հանձնաժողովը և անդամ երկրները քննարկում են, թե գազի ինչ ծավալներ և ինչ պայմաններով կարող են վաճառվել բորսայում։
«Իհարկե, ԵԱՏՄ ամբողջ տարածքում չեն կարող գազի միասնական սակագներ լինել․ ամեն բան շուկան է որոշում։ Բայց միասնական շուկայի մասին համաձայնագիրը գազի և դրա փոխադրման թափանցիկ գնագոյացում կհաստատի»,-պարզաբանել է ԵՏՀ նախարարը։
Գազի աճուրդների համար, ամենայն հավանականությամբ, երեք բորսային հարթակ կլինի․ մեկը Ղազախստանում, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, ավելացրել է նա։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի համար այս պահին մշակվում է դոլարից բացի այլ արժույթներով վճարման հնարավորությունը։ Արդեն քննարկվել են այդ նպատակով եվրասիական կրիպտոարժույթ ներդնելու հնարավորությունները։
ԵԱՏՄ երկրներն ավելացրել են հավի մսի արտահանումը
«Եթե օգտագործենք ոչ թե դոլար, այլ սեփական արժույթները, դա կնվազեցնի առևտրային ծախսերը, ուստի այս քննարկումները պետք է շարունակել»,-ավելացրել է Ասանբեկովը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ներկայացուցիչները ԵՏՀ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ գազի գնագոյացման հարցերի շուրջ քննարկում են անցկացրել: Այդ քննարկումները պետք է երկրներին ուղղորդեն դեպի ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին վերջնական համաձայնագրի կազմումը։ Մոտ ժամանակներս քննարկումներ կանցկացվեն կառավարությունների մակարդակով, իսկ հետո կներկայացվեն պետությունների ղեկավարներին: