Երկխոսությունը նպաստում է փոխըմբռնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Մինսկի խմբի համանախագահների ուղևորությունը տարածաշրջան, ըստ Զայցևի, կնպաստի հանդիպման կազմակերպման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շփումները: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Ըստ նրա` կանոնավոր երկխոսությունը, հատկապես բարձր մակարդակով, նպաստում է փոխըմբռնման և խնդրահարույց հարցերի լուծման կառուցողական մթնոլորտի պահպանմանը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները»,– ասել է Զայցևը:

Այդօրինակ հանդիպումների կազմակերպումը լուրջ նախապատրաստություն է պահանջում: Մոսկվան կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։
Երևանը կարող է օգուտ քաղել Ալիևի հերթական հոխորտանքից. Բալասանյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչն Ալիևին կստիպի գնալ բանակցությունների, կամ ում էր ուղղված նրա հայտարարությունը
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։