Երևանում 7 մարդ, այդ թվում՝ 3 անչափահաս, տեղափոխվել է հիվանդանոց

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու թունավորման աշխտանշաններով տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Արմավիրում բոլոր թունավորվածներն օգտագործել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր
Նրանցից 3 անչափահասները տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում պարզվում են թունավորման հանգամանքները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։