Էրդողանը պարզաբանել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների գնումը

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի ամրապնդել իր պաշտպանությունը ինչպես կամենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան ստիպված է գնացել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքին, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է վաճառել իր Patriot ՀՕՊ համակարգը:
Թուրքիային մտահոգել է «Գորշ գայլերի» մասին կետը. Անկարան հուսով է, որ Վաշինգտոնը կմտափոխվի
«Կարծում եմ՝ արժեր դա անել։ Մենք իրավունք ունենք ամրապնդել մեր պաշտպանությունը, ինչպես կամենանք», - ընդգծել է Էրդողանը։
Միաժամանակ Թուրքիայի առաջնորդը կարևորել է ամերիկացիների հետ հարաբերությունների «պաշտպանությունն» ու «ամրապնդումը»։
2018 թվականի դեկտեմբերին Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Թուրքիային Patriot ՀՕՊ համալիրների վաճառքին։ Գործարքի գումարը 3,5 մլրդ դոլար էր կազմել։ Սակայն այդ ժամանակ Թուրքիան արդեն Ս-400-ի մատակարարման համաձայնագիր էր կնքել։
Թուրքիան՝ որպես ՄԲ-ի «մայրցամաքային սուսեր», կամ ինչ կարող է պատասխանել Փարիզը Լոնդոնին
Ընդ որում՝ ԱՄՆ-ը պահանջել է Թուրքիայից հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ Patriot-ի՝ չեղարկելով նորագույն F-35 կործանիչների վաճառքը և պատժամիջոցներ սահմանելով պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ:
Ս-400 համալիրների մատակարարման համաձայնագիրը թյուրըմբռնում է առաջացրել Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում։ Քննարկվում է համալիրների երկրորդ գնդի մատակարարման հնարավորությունը։