ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,-ասաց Զայցևը:
Մոսկվան նշում է Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը փոխադարձ ընդունելի փաթեթային համաձայնությունների ձեռքբերման ուղղությամբ, ինչը հետագայում հնարավորություն կտա աշխատանքը տեղափոխել նախագծային համագործակցության հարթություն:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11 -ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև բանակցություններից հետո հայտարարվեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ ՝ փոխվարչապետների գլխավորությամբ: Հանձնաժողովի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն վերջին շրջանում եռակողմ ձեւաչափով հանդիպումները վերսկսվել են: