ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է սրտի կաթվածի ժամանակ նիտրոգլիցերինի ընդունման վտանգի մասին։
Կաթվածից հետո արյունը նոսրացնող դեղամիջոցներից հիվանդին միայն ասպիրին է կարելի տալ։
«Ոչ թե նիտրոգլիցերին, որը կարող է սպանել մարդուն, քանի որ նրա ճնշումը կարող է ընկնել», — ասել է Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Սրտի կաթվածի դեպքում, ըստ բժշկի, պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել։
«Հիշեք՝ դուք երկու ժամ, հարյուր քսան րոպե ունեք, որ սրտի հիվանդը վիրահատական սեղանին հայտնվի», - նշել է բժիշկը:
Բժշկի խոսքով՝ շտապօգնությանը սպասելիս մարդուն պետք է հարմար դիրքով նստեցնել։