Ասուլիս. Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա. ամեն ինչ նոր է սկսվում

Sputnik
Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր բանակցությունների մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին: Որտե՞ղ փնտրել դրական կողմերը և որտե՞ղ են թաքնված բացասականները: Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և հարակից հարցերի մասին կխոսի քաղաքական մեկնաբան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: