ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ԵԽԽՎ-ն կարող է գործի դնել քաղաքական ճնշման լծակները։
Sputnik
Հայ գերիներին ազատ արձակելու մասին ԵԽԽՎ բանաձևը միջազգային իրավունքում ընդունված է որպես «soft low» (փափուկ միջոց) և իրավական ուժ չունի, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը հեշտությամբ կարող է անտեսել այն։
Պատրաստվում էի գերիների հարցը բարձրացնել. Գևորգյանին դատարանը 2 անգամ մերժել է ԵԽԽՎ գնալ
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով` եթե ԵԽԽՎ-ն այս բանաձևին զուգահեռ գործի դնի նաև քաղաքական ազդեցության ներուժը, կարող է հարկադրել Ադրբեջանին գործել կառույցի բանաձևերին համահունչ։ Այլ հարց է, թե ինչ միջոցներ է օգտագործելու ԵԽ-ն այն կենսագործելու համար։
«Եթե կիրառվեն պատժամիջոցներ կամ ստեղծվեն դրանց կիրառման իրական սպառնալիքներ ԵԽԽՎ-ի առջև ստանձնած հանձնառությունները չկատարելու համար, վստահ եմ, որ դրանք կենսագործվելու են և կունենան գործնական նշանակություն։ Եթե միայն հայտարարություն է լինելու և հավելյալ քաղաքական աշխատանք չի տարվելու Ադրբեջանի հետ` չեմ կարծում, որ վարքային փոփոխություն կունենանք»,- ասաց Սահակյանը։
Արարատ Միրզոյանը գերիների թեմայով խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Բանաձևում խոսվում է 30 անհայտ կորած հայերի մասին, որոնց նույնականացման վերաբերյալ կան անվիճելի ապացույցներ։ Սա ևս գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը թաքցնում է Բաքվում պահվող հայ գերիների իրական թիվը։
«Իրենք խոսում են առնվազն 30-ի մնասին` դրանով հաստատելով այն փաստը, որ պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը, սակայն առավելագույն շեմ չեն նշում հասկանալի պատճառներով. այստեղ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցները պետք է խոսեն»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել
Ավելի վաղ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին։
Չշտված տվյալներով՝ Բաքվում գերության մեջ են մեր առնվազն 80 հայրենակիցներ։