Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում

Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ
Ռուսաստանի առաջնորդը հույս ունի, որ կենտրոնի աշխատանքը թույլ կտա հակամարտող կողմերին հաշտության հասնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայունության երաշխիք է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի առկայությունը։
Պուտինը նման կարծիք է հայտնել Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
«Ամենաբարդ հարցերը Կովկասին են վերաբերելու». փորձագետը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը։ Այն կայունության լրջագույն երաշխիք է, ինչպես նաև երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման առնչությամբ»,–նշել է ՌԴ նախագահը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Կիյամադինլի բնակավայրի շրջանում ՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:
Պուտինն ու Էրդողանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի. Պեսկով
Յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող կա կենտրոնում։ Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: