ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններն ավարտվեցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ հանդիպումը մոտ 3 ժամ է տևել։
Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ` իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում:
Պուտինի համար սա առաջին հրապարակային դեմ առ դեմ հանդիպումն էր ինքնամեկուսացումից հետո։