Միրզոյանն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար խնդիրները

Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասով և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ արտգործնախարարն ու Կալին Անաստասովը կարևորել են երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները քննարկել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն` հավելելով, որ Միրզոյանն այսօր ընդունել է դեսպանին։
«Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը Միրզոյանը քննարկել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ
Բացի այդ, Միրզոյանը ու Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ադրբեջանը հերքում է շատ ռազմագերիների՝ իր մոտ գտնվելու փաստը. Միրզոյանն ընդունել է Ռիբոյին
Նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ որպես արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջին անգամ է հանդիպում Հայաստանում Բուլղարիայի դեսպանի հետ։
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները