Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Կիևյան կամուրջ
Ոստիկաններին արդեն հաջողվել է պարզել 61-ամյա տղամարդու ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի- Sputnik. Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, կատարվածն ինքնասպանություն է։
Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն նետել է։
Ադրբեջանցիները Շուշիում հայկական կողմին են փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Քեշիշբանուսն էր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։