Որքա՞ն կթանկանա ջուրը. «Վեոլիա ջուրը» առաջարկ է ներկայացրել

«Վեոլիա ջուրը» ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։
Մի շարք գյուղեր զրկված են ջրից. Թաթոյանը Քոքսին սահմանային խնդիրներն է ներկայացրել
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել», - նշեց Բաղրամյանը։
Նման իրավիճակ 30 տարվա մեջ չի եղել. Ստեփանակերտում ջրի խնդրի լուծումը «երկնքից է կախված»
Եթե «Վեոլիա ջուր» ընկերության հայտը հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։ Բաղրամյանի խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։