«Հնագույն մասնագիտության ներկայացուցիչներ». Նարգիզը մեղադրանք է ուղղել Մալախովին և Ֆադեևին

Ֆադեևն ու Զակիրովան
Նարգիզին հունից հանել է իր հորեղբոր մասնակցությամբ հաղորդումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգչուհի Նարգիզ Զակիրովան իր նախկին պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին ու հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին դավադրության մեղադրանք է ուղղել և «հնագույն մասնագիտության ներկայացուցիչներ» անվանել նրանց։
Երգչուհին տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում և բացատրել, թե ինչու է հունից դուրս եկել։
Մի քանի օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Բարև, Անդրեյ» հաղորդման հյուրերից մեկը եղել է Ֆարուհ Զակիրովը՝ Նարգիզի հարազատ հորեղբայրը։ Զակիրովը պատմել է նախկինում հայտնի «Յալա» խմբի գործունեության մասին, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է։
Բայց պարզվել է, որ Նարգիզի մասին նրա բոլոր ասածները կտրել են եթերից. այդ մասին հորեղբայրը պատմել է երգչուհու մորը:
«Շատ կուզեի մասնակցել». Դավային վիրահատում են, նա լքում է «Սառցե դարաշրջան» նախագիծը
Դրանից հետո Նարգիզ Զակիրովան դիմել է հաղորդավարին ու իր դեմ դավադրություն «նախաձեռնողին»։
Սա խեղկատակություն է, Եֆրեմովի տեղը բանտն է․ երգչուհի Նարգիզը զայրացել է
«Դուք և Անդրեյը հնագույն մասնագիտության ամենավառ ներկայացուցիչներն եք։ Իսկ քանի որ ձեր պատվիրատուն այդ գործունեության ոլորտում մեծ մասնագետ է, ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում ու կարգավորվում», - ասել է Նարգիզը՝ «ծախու» անվանելով հեռուսատաալիքին։
Ալբինա Ջանաբաևային և Վերա Բրեժնևային սկեսուրի ծննդյան տոնին չեն հրավիրել. տեսանյութ
Հիշեցնենք` 2019 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ֆադեևը 5 տարվա համագործակցությունից հետո խզել է երգչուհու հետ պայմանագիրը։ Պրոդյուսերական կենտրոնն արգելել էր, որ երգչուհին կատարի Ֆադեևի ստեղծագործությունները։
2020 թվականին Ֆադեևը հայտարարեց, որ Զակիրովայի հետ աշխատելն իր գլխավոր սխալն էր, իսկ երգչուհին` աշխարհի գլխավոր ստախոսը:
Մաքսիմ Ֆադեևը 100 կգ նիհարել է. լուսանկար